-
14.10.2016|
08:36
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները ամբողջովին ավարտվել են: Իրականացվել են նաև բեմի տախտակամածի փոխարինման, դահլիճի հատակի հղկման աշխատանքները, դահլիճում տեղադրվել են հանդիսատեսի համար նախատեսված նոր աթոռներ: 2016 թվականի օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն:
-
13.10.2016|
14:30
Հոկտեմբերի 14–ին, ժամը 14:00-ին, «Սինեմա Սթար» կինոթատրոնի փոքր դահլիճում տեղի կունենա պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի «Վանայ լիճին...» երգի տեսահոլովակի պրեմիերան։
-
12.10.2016|
12:27
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` «Ջազի հայկական ասոցիացիան» և «Մեցցո Պրոդաքշնը» ներկայացնում են տարվա ամենաջազային իրադարձությունը Հայաստանում՝ «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային ջազ փառատոնը:
-
12.10.2016|
11:13
Հոկտեմբերի 11-ին Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի հերթական սիմֆոնիկ համերգն էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Սերգեյ Ռախմանինովի «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը, Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Եվգենի Ստարոդուբցև (դաշնամուր/Ռուսաստան), Սերգեյ Պրոկոֆևի Յոթերորդ սիմֆոնիան։ Վերջին կատարումը նվիրված էր Սերգեյ Պրոկոֆևի 125-ամյակին։
-
11.10.2016|
16:11
ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի և ԱՊՀ երկրների հույների համայնքների ֆեդերացիաների աջակցությամբ` սեպտեմբերին, «Խարիտոնի» վոկալ-գործիքային անսամբլը մասնակցել է Հունաստանում անցկացվող «Պարալիա 2016» միջազգային ֆոլկ-փառատոնին և արժանացել գլխավոր` «Ոսկե գավաթ» մրցանակի:
-
11.10.2016|
09:11
Նկարիչների միության 3-րդ հարկի ցուցասրահում կայացավ ԺԻՐԱՅՐ ԱՂԱՎԵԼՅԱՆԻ ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որն ասելիքի թարմությամբ, խորքային բազմաբովանդակ շերտերով որքան անսպասելի էր կերպարվեստի սիրահարների, նույնքան սպասելի էր կինոռեժիսոր Աղավելյանի արվեստին քաջատեղյակ մարդկանց համար։
-
11.10.2016|
09:06
Նկարիչների միությունում բացվել է ԳԵՎՈՐԳ ՄՇԵՑՈՒ (ՋԱՎՐՈՒՇՅԱՆ) «Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Գևորգ Մշեցին կոլաժների իր յուրօրինակ հավաքածուն ներկայացնում է առաջին անգամ:
-
11.10.2016|
09:02
«Դարակ» հրատարակչությունը «Սաֆո» մատենաշարով ներկայացնում է բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական գրականության նշանավոր ներկայացուցիչ Վիրջինիա Վուլֆի «ՈՒրվականներով տունը» գիրքը: Թարգմանիչ` Մանիկ Եգանյան, ձևավորող՝ Լուսինե Նավասարդյան: Գիրքը հրատարակվել է մշակույթի նախարարության աջակցությամբ:
-
10.10.2016|
22:27
Անցած գիշեր Վարշավայում, 90 տարեկանում, վախճանվել է ժամանակակից լեհական կինոյի դասականներից մեկը` ռեժիսոր Անջեյ Վայդան: Նա լեհական կինոյի միանձնյա առաջատարներից էր:
-
10.10.2016|
13:41
Դիանա Գուրցկայայի բարեգործական «Սրտի կանչով» հիմնադրամը հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային 7-րդ բարեգործական փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի «Դասական վոկալ» բաժնի սան Գոռ Համբարձումյանը (ուսուցիչ՝ Հ. Գիժլարյան):